Կրթություն

Ժաննա Անդրեասյանն Ակադեմիական քաղաքը տարածաշրջանային հաբ դարձնելու հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն Ակադեմիական քաղաքը տարածաշրջանային հաբ դարձնելու հնարավորություն է տեսնում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառուցվելիք Ակադեմիական քաղաքը տարածաշրջանային հաբ դարձնելու հնարավորություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտարարեց «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ի բացման արարողության ընթացքում: 

«Սա այն ծրագիրն է, որ, հետևելով մեր կառավարության առաջնահերթ օրակարգին՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին, ցույց է տալիս այն հնարավորությունները, որ կարող են լրացնել բաց սահմանները՝ բովանդակային համագործակցության նոր հեռանկարով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը վերածելով նաև գիտելիքի և նորարարության խաչմերուկի»,- նշեց Անդրեասյանը:  

Ժաննա Անդրեասյանը հավելեց՝ Ակադեմիական քաղաքի ուղղությամբ հրավիրում են նաև մասնավորի ուշադրությունը: 

«Օրինակ՝ տեխնոլոգիական կազմակերպությունները կարող են ունենալ իրենց գրասենյակներն ակադեմիական քաղաքի ստարտափ թաղամասում, համատեղ հետազոտություններ և կրթական ծրագրեր նախաձեռնել, բազմաթիվ միջոցառումներ կարող են պլանավորվել և կազմակերպվել Ակադեմիական քաղաքում նախատեսվող ազգային ստադիոնում։ Սպորտային մյուս ենթակառուցվածքներով, բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնը կարող է հյուրընկալել փառատոններ, համերգներ, ներկայացումներ, համաժողովներ ու քննարկումներ»,- ասաց նախարարը:  

«Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում