Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Գյումրիի համայնքապետարանում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Գյումրիի համայնքապետարանում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվրող քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Գյումրիի համայնքապետարանում։ Մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնենք»,- «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ձերբակալվել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու լուրի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ դրա հետ կապված մեկնաբանությամբ հանդես կգան ավելի ուշ։

Հայերեն English فارسی