Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում ՀՀ դեսպանություն
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ:
Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Իտալիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ: