Սպորտ

Ձորագյուղի պատանի մարզիկները ոսկե և արծաթե մեդալով են վերադարձել Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունից

2 րոպեի ընթերցում

Ձորագյուղի պատանի մարզիկները ոսկե և արծաթե մեդալով են վերադարձել Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունից

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի պատանի երկու մարզիկ ոսկե և արծաթե մեդալով են վերադարձել Լոնդոնում կայացած «Այկիդո» կարատեի աշխարհի առաջնությունից։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, 2025 թվականի հոկտեմբերի 8-ից 14-ը Լոնդոնում կայացել է «WKO K1» Այկիդո կարատեի աշխարհի առաջնությունը, որին ՀՀ հավաքականից մասնակցել են նաև Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրից երկու պատանի մարզիկ։ Հավաքականը գլխավորում էր Հայաստանի «Այկիդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը։

Թեժ մրցապայքարի արդյունքում ձորագյուղցի պատանիներից ութամյա Գրիգոր Սաֆարյանը նվաճել է ոսկե մեդալ և հռչակվել աշխարհի չեմպիոն, իսկ իննամյա Խաչիկ Խլղաթյանը դարձել է արծաթե մեդալակիր։

Սաների մարզիչ Արաքս Մարգարյանի հավաստմամբ՝ Լոնդոնի առաջնությանը մասնակցել է աշխարհի 36 պետության մոտ 3000 մարզիկ և մարզուհի, ուստի այդ հաղթանակը բավականին դժվար էր վաստակել։ 

«Մեկ տարի առաջ էլ այս երկու փոքրիկ մարզիկները Ձորագյուղի հռչակը տարածեցին աշխարհով մեկ։ Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Գրիգոր Սաֆարյանը նվաճեց ոսկե, Խաչիկ Խլղաթյանը՝ արծաթե մեդալ։ Ձորագյուղը կրկին շուքով դիմավորեց իր հերոսներին»,-նշեց Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում