Տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով բացվել է կեղծ WhatsApp էջ. ՍԱՏՄ

1 րոպեի ընթերցում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, որ մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածում բացվել է կեղծ էջ, որի միջոցով ուղարկվել են իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն։ 

«Խնդրում ենք պարոն Պետրոսյանի անունից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով»,-նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

ՍԱՏՄ-ն շեշտում է, որ նմանօրինակ գործողությունների նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու միջոցով կատարել խաբեություն կամ հափշտակություն՝ ապօրինի կերպով տիրանալով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև պետական հաստատությունների աշխատակիցներին հարկադրելով ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործել իրենց լիազորությունները։

Տեսչական մարմինը կոչ է անում քաղաքացիներին լինել զգոն և չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրության՝ խուսափելու նմանատիպ զեղծարարություններից։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա