Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և 4-րդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից. վարչապետ
1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է պատմության դասերից և դրանց կապի մասին ժամանակակից պետական մտածողության հետ։
«Ի՞նչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը։ Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի կրկնեք ինձ։ Իսկ նրան չկրկնելու համար մենք պետք է կարդանք, սովորենք, սերտենք մեր պատմությունը։ Եկեք, ի վերջո, խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեսյբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետը։
Փաշինյանը շեշտել է, որ պատմական Հայաստանի ուղերձները պետք է ընկալել որպես ուղղություն՝ ներկա պետականության կառուցման համար։
«Ի՞նչ է ասում մեզ պատմական Հայաստանը։ Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, մի դարձրեք պատմական Հայաստանի մաս։ Եվ հետևաբար, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և 4-րդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,- եզրափակել է Փաշինյանը։