Զելենսկին ամերիկյան ընկերություններին համատեղ նախագծեր է առաջարկել

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում, հանդիպում է անցկացրել ամերիկյան առաջատար էներգետիկ ընկերությունների հետ և նրանց առաջարկել ներգրավվել Ուկրաինայում նավթի, գազի և ատոմային էներգիայի ոլորտի նախագծերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Քննարկել ենք նավթի, գազի և ատոմային էներգիայի ոլորտի նախաձեռնությունները: Խոսք է եղել ոչ միայն արդեն իրականացվող, այլև ապագայի համար պլանավորած նախագծերի մասին», - ասվում է Զելենսկու կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ նա հանդիպել է Bechtel-ի, Fluence Energy-ի, GE Vernova-ի, Holtec International-ի, Invenergy-ի, Jacobs-ի, Mercuria-ի, Parsons-ի, TechMet USA-ի, Venture Global-ի և Westinghouse Electric Company-ի ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ այդ ընկերություններից շատերն արդեն իսկ աշխատում են Կիևի հետ և հետաքրքրված են գործընկերության հետագա զարգացմամբ։ 

Զելենսկին ԱՄՆ է ժամանել հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 17-ին նրան կընդունի ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը: Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ում էր ուկրաինական պատվիրակությունը՝ վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: 

Հայերեն Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան