Զելենսկին հուսով է, որ Թրամփը որոշում կկայացնի Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու վերաբերյալ. Axios

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուսով է, որ հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից հստակ որոշումների կայացման այն մասին, թե որ զենքի համակարգերն է Վաշինգտոնը պատրաստ մատակարարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Axios-ին տված հարցազրույցում նշել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ են որոշումներ, որոնք կօգնեն փոխել (ՌԴ նախագահ) Պուտինի այն վերաբերմունքը, որ նա ուժեղ դիրքում է։ Նա պետք է հասկանա, որ նախագահ Թրամփի հետ խաղեր խաղալ հնարավոր չէ», - ասել է Երմակը։

Պաշտոնյան նաև նշել է, որ Թրամփը Զելենսկուն հրավիրել է Սպիտակ տուն մեկ շաբաթ առաջ անցկացված երկու հեռախոսազրույցների արդյունքում։

«Երկու զանգերն էլ շատ լավ էին։ Նախագահները հասկանում են միմյանց։ Նրանք անմիջապես սկսեցին շատ կոնկրետ խոսել։ Այն փաստը, որ նրանք այդքան արագ համաձայնեցին հանդիպել, ցույց է տալիս, որ մենք ընկերներ և գործընկերներ ենք», - ասել է Երմակը՝ հավելելով, որ առաջնորդները ցանկացել են քննարկել զգայուն հարցերն անձամբ։

Երմակի խոսքով՝ Զելենսկին Թրամփին ասել է, որ դեռ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով և աշխարհի ցանկացած վայրում, բացի Ռուսաստանից կամ Բելառուսից։ Պուտինը բազմիցս մերժել է նման հանդիպումը։

«Ուկրաինայի ցանկությունների ցուցակի առաջին տեղում են Tomahawk հրթիռները։ Կիևը դեռևս սպասում է որոշման և կարծում է, որ նման տեսակի զենքը կարող է խաղի կանոնները փոխել», - ասել է Երմակը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինային հրթիռներն անհրաժեշտ են Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող անօդաչու թռչող սարքերի և հրթիռների գործարաններին հարվածելու համար։

«Մեզ անհրաժեշտ է ԱՄՆ քաղաքական որոշում, որով մենք կկարողանանք գնել ցանկացած զենք, որը մեզ անհրաժեշտ է, առանց որևէ սահմանափակման», - ասել է Երմակը։

Զելենսկին, որը հոկտեմբերի 16-ի կեսօրին ժամանել է Վաշինգտոն, վերջին օրերին լավատեսություն է հայտնել Թրամփի հետ նախատեսված հանդիպման և նախագահի՝ հեռահար Tomahawk հրթիռներ մատակարարելու պատրաստակամության առնչությամբ։

Սակայն, ըստ Axios-ի, «Էնդրյուս» ռազմաօդային բազայում վայրէջք կատարելուց կարճ ժամանակ անց Ուկրաինայի նախագահը և նրա թիմը զարմացել են՝ տեղեկանալով, որ Դոնալդ Թրամփի խոսել է Վլադիմիր Պուտինի հետ և համաձայնել հանդիպել նրա հետ Հունգարիայում, որն Ուկրաինայի համար Եվրամիության ամենաանբարյացակամ երկիրն է։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ին ևս անհրաժեշտ են Tomahawk հրթիռները

Հայերեն Русский

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP