Ուկրաինային Tomahawk-ների մատակարարումը կվնասի ՌԴ-ԱՄՆ հարաբերություններին. Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ զրույցից

3 րոպեի ընթերցում

Կրեմլը բովանդակալից և անկեղծ է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որը տևել է մոտ երկուսուկես ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի մասին մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

Ըստ Կրեմլի կայքում տարածված հաղորդագրության՝ Պուտինը զրույցը սկսել է՝ շնորհավորելով Թրամփին Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու նրա ջանքերի հաջողության համար։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ շեշտ է դրվել ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերի վրա։ Վլադիմիր Պուտինը մանրամասն գնահատական ​​է տվել ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով ռուսական կողմի շահագրգռվածությունը խաղաղ քաղաքական-դիվանագիտական ​​լուծման հասնելու հարցում», - նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ Ուշակովի՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «լիակատար վերահսկողություն ունեն ռազմավարական նախաձեռնության նկատմամբ» շփման գծի ողջ երկայնքով։ 

«Այս պայմաններում Կիևի ռեժիմը դիմում է ահաբեկչական մեթոդների՝ հարվածելով քաղաքացիական թիրախներին և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնց մենք ստիպված ենք համապատասխանաբար արձագանքել», - նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ զրույցի ընթացքում Թրամփը բազմիցս ընդգծել է Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հիշատակել է իր հաջողությունները ութ տարբեր տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում՝ շեշտելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ամենադժվարն է լուծել։

Ըստ հաղորդագրության՝ Թրամփը հատուկ շեշտել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումը կբացի «հսկայական» հեռանկարներ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար։

Բարձրացվել է նաև Ուկրաինային հեռահար Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։ 

«Վլադիմիր Պուտինը կրկնել է իր թեզը, որ Tomahawk-ները չեն փոխի մարտադաշտում իրավիճակը, բայց զգալի վնաս կհասցնեն մեր երկրների միջև հարաբերություններին, չհաշված խաղաղ կարգավորման հեռանկարները», - նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահները քննարկել են ևս մեկ անձնական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Ըստ Ուշակովի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ներկայացուցիչները անմիջապես կսկսեն պատրաստվել գագաթնաժողովին, որը կարող է անցկացվել, օրինակ, Բուդապեշտում։

Պուտինը նաև բարձր է գնահատել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի անձնական ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու համար։

Հեռախոսազրույցի մասին մանրամասներ էր հայտնել նաև Դոնալդ Թրամփը։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Հունգարիայում. ԱՄՆ նախագահը մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում