Միացյալ Նահանգներ

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Հունգարիայում. ԱՄՆ նախագահը մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից

2 րոպեի ընթերցում

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Հունգարիայում. ԱՄՆ նախագահը մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Բուդապեշտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Թրամփը Truth-ի իր էջում կատարած գրառմամբ: 

«Ես հենց նոր ավարտեցի իմ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այն շատ արդյունավետ էր։ Նախագահ Պուտինը շնորհավորեց ինձ և Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում խաղաղության մեծ նվաճման կապակցությամբ, որը, նրա խոսքով, դարեր շարունակ երազանք է եղել»,-գրել է Թրամփը: 

ԱՄՆ նախագահը նշել է՝ հավատում է, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը ավարտին հասցնելու բանակցություններին.

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ինքն ու Պուտինը նաև խոսել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրի հնարավորությունների մասին։ 

«Հեռախոսազրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ կկայանա մեր բարձր մակարդակի խորհրդականների հանդիպում։ Միացյալ Նահանգների կողմից նախնական հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի շարք այլ անձանց հետ միասին: Հանդիպման վայրը դեռ պետք է որոշվի։ Այնուհետև նախագահ Պուտինի հետ կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում, որպեսզի տեսնենք, թե արդյոք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմին»,-հայտնել է Թրամփը:

Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն հոկտեմբերի 17-ին: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում