Կայացել են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցումները

2 րոպեի ընթերցում

Գյումրիի ջրային մարզաձևերի մարզադպրոցում  հոկտեմբերի 16-ին կայացել են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի ծրագրով նախատեսված Շիրակի մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց մասնակցել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 118 աշակերտ։  Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերով՝ 2014-2017 թթ․ և 2008-2013 թթ․ ծնված տղաների և աղջիկների միջև։ Խմբերի համար համապատասխանաբար սահմանված են եղել 50մ և 100մ ազատ ոճով մրցատարածությունները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմի տեղեկատվության բաժնից, հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել են Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը և Շիրակի մարզպետի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը։

Մրցումների արդյունքներով կկազմավորվի Շիրակի մարզի հավաքական թիմը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում 4 տղա և 4 աղջիկ, որը կմասնակցի նոյեմբերի 22-23-ը Ծաղկաձորում անցկացվող հանրապետական եզրափակիչ փուլի մրցաշարին։                                                                                                                                            

Հայերեն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում