Մշակույթ

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Կիրանց, Առաքելոց, Մակարավանք, Դեղձնուտ վանական համալիրներ

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Կիրանց, Առաքելոց, Մակարավանք, Դեղձնուտ վանական համալիրներ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում գտնվող։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ այցելության շրջանակում մշտադիտարկվել են Կիրանց, Առաքելոց, Մակարավանք, Դեղձնուտ վանական համալիրները, Մորո Ձորո (Ծռվիզ), Աղավնավանք եկեղեցիները։

Մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել նաև Կիրանց և Առաքելոց վանական համալիրների ներսում գտնվող որմնանկարներին։

Մշտադիտարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնվող Մակարավանք վանական համալիրի գավիթի ծածկի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։

Նախարարությունից վստահեցնում են, որ մշտադիտարկման արդյունքները հաշվի կառնվեն հաջորդ տարիներին հուշարձանների վերականգնման ծրագրերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում