Թրամփը հաստատել է, որ ԿՀՎ-ն գաղտնի գործողություններ է իրականացնում Վենեսուելայում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հաստատել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությանը Վենեսուելայում գաղտնի հակակառավարական գործողություններ անցկացնելու լիազորություններ է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է NBC News-ը։

«Ես իրականում թույլատրել եմ երկու պատճառով։ Առաջինն այն է, որ նրանք բանտարկյալներին իրենց բանտերից բաց են թողել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։Եվ մյուսը՝ թմրանյութերը։ Մեզ Վենեսուելայից շատ թմրանյութեր են հասնում», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է նա արտոնել ԿՀՎ-ի գործողությունները Վենեսուելայում։

Հոկտեմբերի 15-ին The New York Times (NYT) թերթը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ-ի վարչակազմն առանց հրապարակելու ԿՀՎ-ին իրավունք է տվել Վենեսուելայում գաղտնի գործողություններ կազմակերպել երկրի իշխանությունների դեմ։

Հրապարակման համաձայն, ԿՀՎ-ի օպերատիվ աշխատողները գործողությունների իրավունք են ստացել, այդ թվում՝ անձանց ֆիզիկական վերացում, և տարբեր գործողություններ Կարիբյան ծովի տարածաշրջանում։ Հատուկ ծառայությունը կկարողանա գործել ինքնուրույն կամ ԱՄՆ-ի ավելի լայնածավալ ռազմական գործողությունների շրջանակներում: 

NYT-ն, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր նաև, որ ԱՄՆ-ի նախագահը դադարեցրել է ջանքերը Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​համաձայնության հասնելու ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ Թրամփը մեղադրում է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որ նա աշխարհի խոշորագույն թմրավաճառներից մեկն է, իսկ օգոստոսի սկզբին հայտարարել է, որ նրան բռնելու համար պարգևատրումը կկրկնապատկվի մինչև 50 միլիոն դոլար: Մադուրոն էլ իր հերթին է մեղադրում է Միացյալ Նահանգներին այս տեղեկատվությունը կեղծելու մեջ՝ իր հրաժարականին հասնելու նպատակով:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել