Վարչապետը խոսեց Հայաստանի սոցիալական իրավիճակի և աղքատության խնդրի մասին

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի սոցիալական իրավիճակի և աղքատության խնդրի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստից հետո կայացած ճեպազրույցում լրագրողի այն հարցին, թե արդյոք հարկային բեռի ավելացումն ու կայուն մնացող աշխատավարձերը չեն խորացնում սոցիալական անհավասարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ առաջարկվող հարկային փոփոխությունները չեն մեծացնում սոցիալական բեռը։ 

«Մեր քննարկած հարկային փոփոխությունները աշխատավարձերի վրա ազդեցություն չեն ունենում, եթե ունենում են, ապա միայն դրական։ 2018 թվականին Հայաստանում եկամտային հարկը գործում էր եռաստիճան համակարգով, մենք այն դարձրեցինք համահարթ՝ 20 տոկոս, ինչը սոցիալական տեսանկյունից ավելի արդար համակարգ է»,-նշեց վարչապետը։ 

Նա հիշեցրեց, որ կառավարությունը շարունակում է թոշակների ավելացման քաղաքականությունը՝ միաժամանակ խրախուսելով անհատական ջանքը։  

«Արդեն մի քանի տարի գործում է թոշակառուների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որը առաջիկայում կընդլայնվի։ Իսկ 2026 թվականից 65 և բարձր տարիքի անձանց համար կառավարությունը ձեռք կբերի առողջապահության ապահովագրության փաթեթ՝ թեթևացնելով նրանց բժշկական ծախսերի բեռը»,-ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը շեշտեց, որ միայն նպաստների կամ աջակցության ծրագրերով հնարավոր չէ հաղթահարել աղքատությունը։
«Այո, ես գիտեմ և ընդունում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք հացի խնդիր ունեն։ Բայց եթե մենք ամեն օր նրանց հաց տանք, նրանց կյանքում ոչինչ չի փոխվի։ Աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է աշխատանք, արդյունավետ և արտադրողական աշխատանք, որը հնարավոր է միայն կրթության միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել լավ վճարվող աշխատանքի շնորհիվ, իսկ լավ վճարվող աշխատանք կունենան միայն կրթություն և հմտություններ ունեցող մարդիկ»,-ընդգծեց նա։ 

Փաշինյանը հավելեց, որ աղքատության հաղթահարման արդյունավետ ճանապարհը տասնամյակներ շարունակ նույնն է՝ կրթություն։

«Ես հարցի լուծման երեք գործողություն եմ տեսնում. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն։ Այլ տարբերակ պարզապես չկա»,-նշեց վարչապետը։ 

Հայերեն Español Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան