Միացյալ Նահանգներ

Գրեթե 15 հազար վենեսուելացի միգրանտ է վերադարձել ԱՄՆ-ից. Մադուրո

1 րոպեի ընթերցում

Գրեթե 15 հազար վենեսուելացի միգրանտ է վերադարձել ԱՄՆ-ից. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ «Վերադարձ հայրենիք» պետական ​​ծրագրի շրջանակում գրեթե 15 հազար վենեսուելացի միգրանտ է հայրենադարձվել ԱՄՆ-ից: «2025 թվականի փետրվարից ի վեր ԱՄՆ-ից 14 947 վենեսուելացի միգրանտ է վերադարձել 77 ավիաչվերթով», - հայնել է Վենեսուելայի նախագահ Նկոլաս  Մադուրոն: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, երկրի ղեկավարը նշել է, որ միգրանտները «փրկվել են բանտերից, առևանգումներից և վերադարձել Վենեսուելա՝ աշխարհի լավագույն երկիրը»: Մադուրոն հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը մշտապես տարածում է կեղծ տեղեկատվություն՝ վենեսուելացի քաղաքացիներին մեղադրելով հանցավոր խմբավորումներին պատկանելու մեջ, և պահանջել է անհապաղ դադարեցնել նման մեղադրանքները: 

Պաշտոնն ստանձնելուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  միգրանտների արտաքսման արշավ է սկսել: ԱՄՆ իշխանությունները վենեսուելացիների նկատմամբ կիրառում են 1798 թվականի օրենքն օտարերկրացի թշնամիների մասին, որը թույլ է տալիս ձերբակալել, կալանքի տակ առնել և ԱՄՆ-ից արտաքսել հանցավոր խմբավորումների անդամներին: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում