Աստրիդ Շումեյքերը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին Երևանում կայանալիք COP17-ի արդյունավետ անցկացման հարցում
2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը հայտարարել է, որ քարտուղարությունը հանձնառու է համագործակցել Հայաստանի հետ՝ աջակցելու վերջինիս ՄԱԿ-ի կենսաբազմազանության վերաբերյալ (COP17) ներառական և արդյունավետ համաժողով անցկացնելու հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
It was an honour to confer with H.E. @AraratMirzoyan in Yerevan today. We at @UNBiodiversity are committed to working with @UNArmenia and colleagues from across the @UN system to support Armenia in hosting an inclusive and productive UN Biodiversity Conference in a year from now. https://t.co/mbihpvLgr5
— Astrid Schomaker (@SchomakerAstrid) October 15, 2025
«Մեծ պատիվ էր Երևանում հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Մենք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարությունում հանձնառու ենք համագործակցել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի համակարգի գործընկերների հետ՝ մեկ տարի անց Հայաստանին աջակցելու ՄԱԿ-ի կենսաբազմազանության վերաբերյալ ներառական և արդյունավետ համաժողով անցկացնելու հարցում»,-իր գրառման մեջ ընդգծել է Աստրիդ Շումեյքերին։
Նշենք, որ ավելի վաղ Աստրիդ Շումեյքերը հանդիպում էր ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։