Վաշինգտոնն ակնկալում է, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը․ Սքոթ Բեսենթ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ճապոնիան կհրաժարվի Ռուսաստանից իրականացվող նավթի գնումներից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Այսօր ես հանդիպեցի Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգներում ԱՄՆ-Ճապոնիա առևտրային և ներդրումային համաձայնագրի միջոցով Ճապոնիայի ռազմավարական ներդրումների մոբիլիզացման ծրագրերը: Նախարար Կատոյի հետ մենք նաև քննարկեցինք ԱՄՆ-Ճապոնիա տնտեսական հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր և վարչակազմի ակնկալիքը, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը»,- X-ի իր էջում գրել է Սքոթ Բեսենթը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վստահեցրել է, որ հնդկական կողմը դադարեցնելու է Ռուսաստանից նավթի գնումները։ Թրամփը հայտնել էր, որ հաջորդը ցանկանում են հասնել նրան, որ Չինաստանը ևս հրաժարվի ՌԴ հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությունից։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է, որ Մոդին խոստացել է դադարեցնել Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումը

Այս հայտարարությանն արաձգանքել էր Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը՝ նշելով, որ Պոկինը մերժում է ցանկացած ճնշում, որը փորձ կարվի գործադրել իրենց նկատմամբ։

Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատասխանել է ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

 

Հայերեն Русский