Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատասխանել է ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

8897440 08.04.2025 Нефтяная качалка компании "Татнефть" в Альметьевском районе Татарстана. Максим Богодвид / РИА Новости
8897440 08.04.2025 Нефтяная качалка компании "Татнефть" в Альметьевском районе Татарстана. Максим Богодвид / РИА Новости

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան կողմը չինական կողմից ակնկալում է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյույը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Չինաստանը մերժում է ցանկացած ճնշում, որը փորձ կարվի գործադրել իրենց նկատմամբ։ 

«Չինաստանը հաստատակամորեն հերքում է բոլոր տեսակի անօրինական միակողմանի պատժամիջոցները, իրավասությունների ընդլայնումը և հարկադրանքի ու ճնշման ցանկացած ձև», - ասել է Լյու Պենյույը։ Նա ընդգծել է, որ միջազգային հանրության ներսում օրենքի շրջանակներում փոխգործակցությունը ողջամիտ և օրինական է ու չի վնասում երրորդ կողմերի շահերին, հետևաբար դա պետք է հարգվի ու պաշտպանվի։

Պենյույն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր նաև, որ Չինաստանը պատրաստ է առևտրային պատերազմի Միացյալ Նահանգների հետ, բայց նաև բաց է մնում բանակցությունների համար:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը։ 

«Ինձ համար հաճելի չէր, որ Հնդկաստանը նավթ է գնում, և այսօր նա (խմբ․ - Մոդին) վստահեցրեց ինձ, որ նրանք Ռուսաստանից նավթ չեն գնի։ Սա մեծ քայլ է։ Հիմա մենք պատրաստվում ենք հասնել նրան, որ նույնն անի Չինաստանը»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել էր Թրամփը։  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում