Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատն իններորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատն իններորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատն արդեն իններորդ անգամ մերժել է հանրապետականների կողմից առաջարկված օրինագիծը, որի նպատակն է ֆինանսավորել մասամբ կասեցված դաշնային կառավարությանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը, օրինագծի անցկացման համար անհրաժեշտ էր սենատորներից 60-ի ձայները, մինչդեռ դրա օգտին են քվեարկել միայն 51-ը։ 

ԱՄՆ-ում շաթդաունը շարունակվում է արդեն երկու շաբաթ։ Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պետական կառույցները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնության գալ նրանց գործունեության ֆինանսավորումը երկարաձգելու օրինագծի շուրջ։

Հոկտեմբերի 14-ին Սպիտակ տնից հայտարարել են, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է շարունակել վճարել ԱՄՆ զինվորական և իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ չնայած դաշնային կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցմանը, ինչպես նաև նախատեսում է հետագա կրճատումներ կառավարության ապարատում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում