Իրավունք

«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33.5 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

1 րոպեի ընթերցում

«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33.5 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33.5 միլիոն դրամի վնաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ վերոնշյալ պատճառով հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ։  

Պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում, ոչ պատշաճ հսկողության արդյունքում, կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ։

Ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81հա հողի աղբոտման։

Կատարվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ, որը կազմել է 33.484.320 ՀՀ դրամ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում