Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է սառեցնել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի կաբինետի նորանշանակ ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն առաջարկել է կասեցնել կենսաթոշակային բարեփոխումը մինչև 2027 թվականի նախագահական ընտրությունները՝ այդպիսով զիջումներ անելով Սոցիալիստական ​​կուսակցությանը, որն այլապես սպառնում էր կառավարությանը անվստահության ևս մեկ քվեարկությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

«Կենսաթոշակային բանավեճը միայն ֆինանսական հավասարում չէ։ Դա մեր սոցիալական պայմանագրի կարևոր մասն է։ Եվ այն նույնպես պետք է վերանայվի»,-ասել է Լեկորնյուն։

Սկզբնական կենսաթոշակային բարեփոխումը, որը 2023 թվականին Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր առաջացրեց, նպատակ ուներ լուծել կենսաթոշակային համակարգի պակասորդի խնդիրը։ Չնայած մեկ միլիոնից ավելի մարդ մասնակցեց ցույցերին, բայցևայնպես կենսաթոշակային տարիքը աստիճանաբար բարձրացնող օրենքը ուժի մեջ մտավ 2023 թվականի սեպտեմբերին։

Խորհրդարանում իր ելույթում Լեկորնյուն հավելել է, որ բարեփոխումների սառեցումը պետք է ուղեկցվի խնայողության ռեժիմով՝ անվերահսկելի պետական ​​ծախսերը զսպելու և բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար։

 

 

 

 

 

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ