Հայաստան

ՀՀ ՇՄ նախարարն ընդունել է ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարն ընդունել է  ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարին

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին։

«Տիկին Շոմեյքերի հերթական այցն է Հայաստան՝ ծանոթանալու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որը 2026 թվականին կայանալու է մեր երկրում: Այս համաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես պատասխանատու գործընկեր՝ համաշխարհային բնապահպանական օրակարգի ձևավորման գործընթացում։
Համոզված եմ, որ համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ մենք արժանապատվորեն կընդունենք այս կարևոր միջոցառումը՝ ևս մեկ անգամ ցույց տալով մեր երկրի պատրաստակամությունն ու ներուժը՝ աջակցելու համաշխարհային բնապահպանական նախաձեռնություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը՝ նշելով, որ զրույցի ընթացքում քննարկել են համաժողովի կազմակերպչական ընթացքը, ենթակառուցվածքային և մասնագիտական պատրաստությունները, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք COP17-ը բացում է Հայաստանի համար՝ որպես տարածաշրջանային հարթակ՝ կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական համագործակցության ոլորտում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում