Պետք է պատրաստ լինենք տեխնոլոգիական փոփոխություններին և ապահովենք, որ այն ծառայի մարդուն. Էդուարդ Մուսայելյան

4 րոպեի ընթերցում

«Արհեստական բանականության անատոմիա» խորագրով Երևանում մեկնարկել է Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը`  Հայաստան բերելով ոլորտի առաջատարներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ընդգծեց, որ Silicon Mountains 2025-ն արդեն 9-րդ անգամ է անցկացվում Հայաստանում։ Նրա խոսքով՝ սա միջոցառում է, որը տարիների ընթացքում դարձել է տեխնոլոգիական ոլորտի շարժիչ ուժերից մեկը՝ պետական կառույցներին, մասնավոր հատվածին, միջազգային գործընկերներին և կրթական հաստատություններին միավորելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, որն է «խելացի երկիր» ստեղծելը։

«Մեր բանախոսների օգնությամբ կբացահայտենք արհեստական բանականության անատոմիան։ Միասին կփորձենք հասկանալ, թե, ըստ էության, ինչն է ստիպում արհեստական բանականությանը մտածել, սովորել և գործել»,-ասաց նա։ 

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի համաժողովի շրջանակներում առաջին մարզային միջոցառումը կայացել է Շիրակի մարզում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, իսկ այս տարի՝ Լոռու մարզում՝ ՔՈԱՖ կենտրոնում։   

«Այս ձևաչափը՝ մեկ անգամ մայրաքաղաքում և մեկ անգամ մարզում անցկացնելը, հնարավորություն է տալիս նորարարությունը տարածել Հայաստանի բոլոր մարզերում։ Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիան պետք է հասնի յուրաքանչյուր համայնքի, դպրոցի և երիտասարդի»,-ասաց նա։ 

Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ 2024 թվականին որոշվել է նաև միջոցառման ձևաչափը նորացնել՝ նպատակ ունենալով ոգեշնչել ապագա սերունդներին։ «Մենք ուզում ենք, որ նրանք ճանաչեն մեր տեխնոլոգիական անցյալը, ոգեշնչվեն իրական հերոսներից և ճանաչեն այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ կերտել են մեր տեխնոլոգիական հիմքը»,-նշեց նա։ 

Նա հավելեց, որ արհեստական բանականությունը ոչ թե ապագա է, այլ արդեն ներկա, և այն փոխում է արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, ֆինանսական համակարգը և նույնիսկ որոշումների կայացման մշակույթը։ Սակայն, ինչպես յուրաքանչյուր տեխնոլոգիական հեղափոխություն, այն ևս բերում է մարտահրավերներ՝ կապված տվյալների անվտանգության, էթիկայի և աշխատաշուկայի փոփոխությունների հետ։ 

«Մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխություններին և ապահովենք, որ տեխնոլոգիան ծառայի մարդուն, այլ ոչ թե հակառակը»,-ասաց Մուսայելյանը։ 

Խոսելով կրթական նոր նախաձեռնությունների մասին՝ նա նշեց, որ այս տարի հոկտեմբերից արհեստական բանականության ուսուցման  նոր ծրագիր է ներդրվել Հայաստանի 15 ավագ դպրոցներում։ «Մենք պատրաստում ենք նոր սերունդ՝ արհեստական բանականության սերունդ, որը կդառնա մեր ապագա տեխնոլոգիական հենասյունը»,- ընդգծեց նա։ 

Ամփոփելով իր խոսքը՝ Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ գագաթնաժողովի նպատակը արհեստական բանականության էությունը՝ նրա անատոմիան հասկանալն է, որպեսզի ձևավորվի մի երկիր, որտեղ տեխնոլոգիան և մարդը զարգանում են միասին՝ համատեղելով գիտությունը, կրթությունը և բիզնեսը։ 

«Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին, որոնք տարիներ շարունակ աջակցում են մեզ, որպեսզի մեր երկիրը մշտապես իր տեղը զբաղեցնի նոր տեխնոլոգիական քարտեզի վրա։ Եկե՛ք միասին կառուցենք մեր երազանքների երկիրը»,-եզրափակեց նա։ 

Հայերեն Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը