ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է Վաշինգտոնում ընթացող «AUSA» միջազգային ցուցահանդեսի տաղավարներում
1 րոպեի ընթերցում

Հայասստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում «AUSA» միջազգային ցուցահանդեսի շրջանակում շրջել է ցուցահանդեսի տաղավարներում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում մասնակցել է AUSA միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: