Մերձավոր Արևելք

Աֆղանստանի և Պակիստանի միջև բախումներ են տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանի և Պակիստանի միջև բախումներ են տեղի ունեցել

Աֆղանստանի թալիբների կառավարությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Պակիստանի զինված ուժերին երկրի հյուսիսային սահմանին գտնվող մի քանի լեռնային շրջաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է BBC-ն, թալիբները հարձակումները անվանել են պատասխան գործողություն Պակիստանի կողմից Աֆղանստանի օդային տարածքը խախտելու և երկրի տարածքում գտնվող շուկան ռմբակոծելու համար։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին աֆղանական հարձակումները անվանել է անհիմն և մեղադրել  քաղաքացիական անձանց թիրախավորելու մեջ։ Նա զգուշացրել է, որ Պակիստանի ուժերը կպատասխանեն աֆղանական հարվածներին։

Իսլամաբադը մեղադրում է Քաբուլին Պակիստանի տարածքում հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տալու մեջ։ Թալիբները հերքում են այս մեղադրանքները։ 

Ըստ աղբյուրի՝ երկու կողմերն էլ օգտագործել են փոքր տրամաչափի զենքեր և հրետանային կրակ Պակիստանի Կուրրամ շրջանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում