Նուբարաշենի աղբավայրում կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, ծխածածկույթը գրեթե կիսով չափ պակասել է

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր մանրամասներ է ներկայացրել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով իրականացվող աշխատանքները։ 

«Այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր: 

Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը մարտական հաշվարկ:

Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները որտեղից ծուխ է դուրս գալիս՝ պատվում են հողածածկով:

Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր՝ մինչև վաղն առավոտ:

Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան