Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերն անհաջող են հանդես եկել ԵԱ-ի 6-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Վրացական Բաթում քաղաքում ընթացքի մեջ է շախմատի կանանց և տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց և տղամարդկանց թիմերի մրցակիցները 6-րդ տուրում Ադրբեջանի հավաքականներն էին: Կանանց թիմը զիջեց 3-1, իսկ տղամարդկանց հավաքականը` 2,5-1,5 հաշվով:

Այժմ տղամարդկանց մրցաշարի առաջատարը Ուկրաինան է, իսկ կանանց առաջնությունում` Լեհաստանը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կեզրափակվի հոկտեմբերի 14-ին:

Հայերեն Русский