Հայաստանը սահմանային հրաշք է՝ հիասքանչ լեռներով և հին վանքերով․ La Repubblica

2 րոպեի ընթերցում

Իտալիայի հեղինակավոր La Repubblica օրաթերթում հոկտեմբերի 9-ին լույս է տեսել լրագրող Ֆրանչեսկա Ալլիատա Բրոնների «Հայաստանը սահմանային հրաշք է՝ հիասքանչ լեռներով և հին վանքերով» հոդվածը, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես եզակի զբոսաշրջային ուղղություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակը մասնակցել է ՀՀ Անկախության օրվան նվիրված դեսպանության կազմակերպած համերգին ու ընդունելությանը և ներկայացրել Հայաստանը որպես աշխարհի ամենահմայիչ և ամենաանվտանգ երկրներից մեկը։ 

Հեղինակը Հայաստանի աշխարհագրական դիրքը նկարագրում է որպես յուրահատուկ՝ Ասիայի և Եվրոպայի սահմանագլխին, հարուստ պատմությամբ, գինեգործական ավանդույթներով և ջերմ հյուրընկալությամբ։ Նշվում է նաև, որ Հայաստանը հասանելի է ընդամենը 4 ժամում Իտալիայից ուղիղ չվերթներով։

Հոդվածում շեշտվում է, որ Հայաստանը չափերով փոքր-ինչ մեծ է Սիցիլիայից, սակայն մշակութային առումով շատ ավելի մոտ է իտալացիներին՝ դարավոր փոխանակումների և պատմական կապերի շնորհիվ։

Հատուկ ընդգծվում է, որ Հայաստանը 301 թվականին առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ։ Նշվում է նաև, որ նրա մասունքները պահվում են Նեապոլում։

Հոդվածի հեղինակը Հայաստանի պատմամշակութային հարստությունը ներկայացնում է «Վանքերի ճանապարհի» օրինակով, որը, չնայած պաշտոնապես գոյություն չունի, առաջարկվում է որպես խորհրդանշական երթուղի։ Այն սկսվում է Երևանից՝ վարդագույն տուֆակերտ ճարտարապետությամբ և Կասկադի հիասքանչ տեսարանով։ 

Այնուհետև նկարագրվում են Էջմիածնի տաճարը՝ աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը, Նորավանքը՝ XIII դարի վանք կարմիր ժայռերի կիրճում, Տաթևի վանքը՝  «Տաթևի թևեր» աշխարհի ամենաերկար ճոպանուղով, Սելիմի քարավանատունը՝ Մետաքսի ճանապարհի լավագույն պահպանված կանգառներից մեկը, Սևանա լիճը՝ Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանավանքով։

La Repubblica-ում լույս տեսած հոդվածին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

Հայերեն العربية English Русский

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը