Նուբարաշենի աղբավայրում կեսգիշերին բռնկված հրդեհը պատահականություն չէր, այլ դիտավորություն. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Նուբարաշենի աղբավայրում կեսգիշերին բռնկված հրդեհը պատահականություն չէր, այլ դիտավորություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է։ Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա։ Փրկարար ծառայությունն ու քաղաքապետարանի աշխատակիցները ամբողջ գիշեր աշխատել են տեղում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց արագ արձագանքի և կատարված մեծ աշխատանքի համար։ Բայց ուզում եմ արձանագրել՝ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ, և հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ»,- ընդգծել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ դեպքից հետո խստացվել են աղբավայրի մուտքի և ելքի վերահսկողության պայմանները։

Ավինյանը նաև ընդգծել է, որ արդեն մշակվել է կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի կհայտարարվի մրցույթի առաջին փուլը։

«Սա այն համակարգային լուծումն է, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Սա և՛ բնապահպանական, և՛ անվտանգային հարց է։ Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը և քաղաքի բնականոն միջավայրը։ Երևանը ունենալու է մաքուր, անվտանգ և վերահսկվող թափոնների կառավարում»,- եզրափակել է քաղաքապետը։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով