Երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշների տարբերություններն ունեն մեթոդաբանական, տեխնիկական պատճառներ. Արմստատի պարզաբանումը

8 րոպեի ընթերցում

Դուշանբեում ԱՊՀ  Գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև քննարկում էր ծավալվել, թե որքա՞ն է ՀՀ և ՌԴ միջև արտաքին առևտրաշրջանառությունը. ցուցանիշների վերաբերյալ երկու երկրների ղեկավարների դիտարկումները, սակայն, չէին համընկնում: 

Վիճակագրական թվերը հստակեցնելու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյանին, որը նկատեց՝ այս տարվա ամփոփված և հրապարակված վերջին տվյալները վերաբերում են հունվար-օգոստոս ամիսներին.

«Ըստ ՊԵԿ-ից ս.թ. սեպտեմբերի 16-ին ստացված վերջին տեղեկույթի ամփոփման, 2025թ. հունվար-օգոստոսին ՌԴ-ի հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության  ծավալը կազմել է 4.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի 9.2 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ (հղումը՝ https://armstat.am/file/article/sv_08_25a_411.pdf  էջ 103)»:

Հարցին՝ ընդհանրապես, կարո՞ղ են երկու գործընկեր երկրների միջև արտաքին առևտրի ցուցանիշները չհամընկնել, նույն ժամանակաշրջանի համար մի երկիրը մյուսի հետ ունենա առևտրաշրջանառության տարբերվող ցուցանիշ՝ մեր զրուցակիցը պատասխանեց. 

«Իհարկե, տարբերություններն ունեն մեթոդաբանական, տեխնիկական և այլ պատճառներ, որոնց մասին պարզաբանում Արմստատը բազմիցս հրապարակել է արտաքին առևտրի մասնագիտացված վիճակագրական հրապարակումներում՝ «Արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր–երկրների ցուցանիշներում առաջացած տարբերությունների պատճառները» խորագրով ( հղումը https://armstat.am/file/article/ft_2_nish_2018_21.pdf )»

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր-երկրների արտահանման և ներմուծման արժեքային և ծավալային ցուցանիշներում հիմնականում առաջանում են տարբերություններ: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ցուցանիշներում առաջացած տարբերությունների պատճառները: 

Տնտեսություն

Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կրճատվել է ավելի քան 51 տոկոսով. Փաշինյանի և Պուտինի երկխոսության հետքերով

Ընդգծվում է՝ հայելային վիճակագրության վարման արդյունքները ցույց են տալիս, որ չնայած բոլոր երկրները կիրառում են ՄԱԿ-ի կողմից առաջարկվող («Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ», 2010թ. հրապարակում) արտաքին առևտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությունը, այնուհանդերձ գործընկեր-երկրների ցուցանիշներում առաջանում են որոշակի տարբերություններ, որոնք պայմանավորված են որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: Արտաքին առևտրի վիճակագրության վարման պրակտիկայում վիճակագրական տվյալների շեղումներն ըստ առաջացման բնույթի բաժանվում են 3 հիմնական խմբերի.

ա)Մեթոդաբանական 

  • համաձայն միջազգային չափանիշների, գործընկեր-երկրները ներմուծվող ապրանքների վիճակագրական արժեքը սահմանում են ՍԻՖ գներով, իսկ արտահանվող ապրանքների արժեքը՝ ՖՕԲ գներով: Ի տարբերություն ՖՕԲ գնի, ՍԻՖ գինը ներառում է նաև տվյալ ապրանքի փոխադրման համար կատարված տրանսպորտային ծախսերը և ապահովագրական վճարները, ինչով պայմանավորված էլ, երկու համեմատվող երկրների համար նույն ապրանքի արտահանման և ներմուծման արժեքային ծավալները դիտարկելու պարագայում, դրանք չեն կարող նույնությամբ համապատասխանել միմյանց և ունենալ միևնույն մեծությունը,
  • գործընկեր-երկրների կողմից արտաքին առևտրի բնագավառում կիրառվող ընդհանուր և հատուկ համակարգերի առանձնահատկություններ, որի համաձայն ընդհանուր համակարգի դեպքում երկրի մաքսային տարածքը համապատասխանում է տնտեսական տարածքին, իսկ հատուկի դեպքում՝ ոչ (ըստ ՄԱԿ-ի կողմից առաջարկվող մեթոդաբանության երկուսն ել կիրառելի են),
  • հնարավոր են շեղումներ արտաքին առևտրի գործառնությունների ձևակերպման հետ կապված, պայմանավորված ապրանքի ծագման/նշանակման երկրի սխալ գրանցման հետ,
  • մի շարք ապրանքների (թանկարժեք քարեր և մետաղներ, էլեկտրաէներգիա, բունկերային վառելիք, բաց ծովից որսած ձկներ և վերանորոգման նպատակով տեղափոխված ապրանքներ) առանձնահատկություններով պայմանավորված, դժվարություններ են առաջանում տարբեր երկրների մաքսային մարմինների մաքսային ձևակերպումների միասնական մոտեցումները օգտագործելիս, 
  •  հնարավոր են տարբերություններ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող մաքսային հսկողության ենթակա ապրանքների մաքսային ձևակերպումների մոտեցումներում,
  • ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդների տարբերություններ (գործարքի գին, շուկայական գին և այլն):

բ) Տեխնիկական

  • ծագման երկրում ապրանքների արտահանման առաքման գրանցման ամսաթվի և ընդունող երկրի գրանցման ամսաթվի միջև առաջանում է ժամանակային տարբերություն, որը միջազգային առևտրում միջինում կազմում է 3-4 շաբաթ և տատանվում է կախված երկրի աշխարհագրական դիրքից, օգտագործվող փոխադրամիջոցի տեսակից, տեղափոխվող ապրանքների բնույթից,
  • գործընկեր-երկրի բնորոշման (առևտուր անող երկիր, պայմանագիր կնքող երկիր, ապրանքի ծագման երկիր) հատկանիշի տարբերություն: Օրինակ, «պայմանագիր կնքող երկրի» հատկանիշի դեպքում, հնարավոր է, որ տվյալ ապրանքը տվյալ երկրից առաքվի մեկ այլ երկիր, և ըստ այդմ, առաքող (արտահանող) երկրի կողմից այն ձևակերպվի որպես «արտահանում», իսկ պայմանագրի մյուս կողմ հանդիսացող երկրի կողմից տվյալ ապրանքը չգրանցվի: Կամ, օրինակ, ապրանքը՝ վերջնական նշանակման երկիր տեղափոխելու (հասցնելու) հետ կապված այն արտահանող կողմը, հընթացս, կարող է փոխել դրա նախօրոք ձևակերպված վերջնական նշանակման երկիրը և արտահանել մեկ այլ՝ երրորդ երկիր (ըստ ՄԱԿ-ի կողմից առաջարկվող մեթոդաբանության երեքն ել կիրառելի են),
  • որոշ դեպքերում արտահանող երկրի կողմից առաքված ապրանքը չի հասնում նշանակման երկիր՝ ապրանքի վնասվելու կամ տարանցիկ երկրներից մեկում վերաձևակերպվելու պատճառով,
  • շատ երկրներում կան սահմանափակումներ առանձին ապրանքների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման հետ կապված, օրինակ, ազգային սահմանները հատելիս գործընկեր-երկիրը կարող է միտումնավոր չգրանցել արտահանվող կամ ներմուծվող ապրանքը, մինչդեռ մյուս գործընկեր-երկրում տվյալ ապրանքը գրանցվում է:

գ) Վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղում

  • ներմուծողները կարող են հայտարարագրել ապրանքներ կեղծ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաև միտումնավոր նվազեցնել ներմուծվող ապրանքի արժեքը, մաքսատուրքերը նվազագույնի հասցնելու նպատակով: Արտահանողները կարող են միտումնավոր գերագնահատել արտահանվող ապրանքների քանակը և արժեքը վերադարձվող ԱԱՀ-ի ավելացման նպատակով,
  • առևտրային հարաբերությունների մեջ գտնվող կողմերը կարող են դիտավորյալ սխալ նշել գործընկեր-երկրին: 
Հայերեն English Русский

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները