Մերձավոր Արևելք

Ուիթքոֆը հայտարարել է իսրայելական ուժերի հետքաշման ավարտի և պատանդների վերադարձի փուլի մեկնարկի մասին

2 րոպեի ընթերցում

Ուիթքոֆը հայտարարել է իսրայելական ուժերի հետքաշման ավարտի և պատանդների վերադարձի փուլի մեկնարկի մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը տեղական ժամանակով ժամը 12:00-ին ավարտել է իր ուժերի նահանջը դեպի դեղին գիծ, որի շուրջ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել Եգիպտոսում կայացած բանակցությունների ժամանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ Ուիթքոֆի խոսքով՝ այժմ սկսվել է պատանդների վերադարձի համար տրամադրված 72-ժամյա ժամանակահատվածը։

Դեպի նախապես համաձայնեցված գիծ իսրայելական զորքերի հետքաշումից հետո նրանց վերահսկողության տակ դեռ կմնա Գազայի հատվածի շուրջ 53%-ը։

ԱՄՆ հատուկ բանագնացն անձամբ մասնակցել է նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններին և հոկտեմբերի 9-ի երեկոյան հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իսրայելում։

Այսպիսով, 72 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի բոլոր 20 պատանդներին, որոնք դեռ ողջ են։ Դրանից հետո կվերադարձվեն 28 զոհված պատանդների մարմինները։ Այդ ժամանակ, ինչպես BBC-ին հայտնել է աղբյուրը, Իսրայելն ազատ կարձակի 250 պաղեստինցի բանտարկյալների, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտված իսրայելական բանտերում, ինչպես նաև կազատի Գազայից 1700 ձերբակալվածի։ Ըստ Թրամփի պլանի՝ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի աճյունի դիմաց Իսրայելը կվերադարձնի Գազայից 15 զոհվածի մարմին։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում