1 րոպեի ընթերցում
Ավարտվել են Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այժմ ընթանում են շատրվանների կարգաբերման և փորձարկման, շատրվանային համակարգի մալուխատարների լվացման և ներկման, հրապարակի տարածքի վնասված սալիկների վերականգնման, կանաչ տարածքների բարեկարգման աշխատանքները։
576 քմ տարածք ընդգրկող համակարգը հագեցած է լուսաձայնային և շարժական հնարավորություններով, ունի աշխատանքների իրականացման և վերահսկաման առանձին կառավարման տարածք։ Իր ողջ շքեղությամբ շատրվանային համակարգը կգործի հաջորդ տարվա գարնանը։
Շատրվանային բուն համակարգը ձեռք է բերվել 2021 թվականին՝սուբվենցիոն ծրագրով։ Համակարգի կառուցումն իրականացվում է Գավառի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը 278 միլիոն դրամ է։ Գումարի 55 տոկոսը՝ համայնքի, 45 տոկոսը պետության ներդրումն է։