Սևանցի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Համառուսաստանյան երիտասարդական մարտարվեստի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

Սևանիցի Էլեն Եփրեմյանը, որը նախորդ տարիներին կիոկուշին կարատե մարզաձևում գրանցել է զգալի հաջողություններ, հերթական նվաճումն է գրանցել ՌԴ Անապա քաղաքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, վերջերս կայացած Համառուսաստանյան երիտասարդական մարտարվեստի առաջնությունում Էլենը 50 կգ քաշային կարգում դարձել է 1-ին մրցանակակիր:
Հայաստանի հավաքականը ներկայացնող 14 մարզիկներից միայն Էլենն է արժանացել ոսկե մեդալի:
«Մարզիչ Անդրանիկ Հակոբյանի սանն աչքի է ընկել բարձր պատրաստվածությամբ և կամային որակներով, որի արդյունքն էլ հերթական սպասված հաղթանակն է:
Արդեն 9 տարի Էլենն այս մարզաձևի գաղտնիքներն է վերծանում, իսկ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ նրա դպրոցական տարիներին Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց այցելած մարզիչը կյոկուշին կարատեի մարզաձևի խումբը համալրելու համար հավաքագրում էր երեխաների: Էլենը որոշեց իր ուժերը փորձեց այդ մարզաձևում, սակայն չէր էլ մտածում, որ այդքան երկար կձգվի իր մարզական կյանքը։ Առջևում նոր առաջնություններ են, որոնց Էլենը պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ»,-ներկայացրին Սևանի համայնքաապետարանի աշխատակազմից: