Տնտեսություն

Պուտինը հայտնել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառության աճի մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտնել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառության աճի մասին

Ռուսաստանի առևտրաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ 2024 թվականին աճել է 7%-ով՝ հասնելով 112 միլիարդ դոլարի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը

«Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, Ռուսաստանի առևտրաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ միայն 2024 թվականին.... աճել է 7%-ով՝ հասնելով 112 միլիարդ դոլարի», - հայտարարել է Պուտինը։

Կրեմլի ղեկավարը նաև նշել է, որ առևտրի կառուցվածքը անընդհատ բարելավվում է։

«Ընդ որում, կառուցվածքը բարելավվում է բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների հատվածի աճի հաշվին», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։

Դուշանբեում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ միասին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում