Աշխարհ

Մակրոնը նոր վարչապետ նշանակելուց առաջ հանդիպել է կուսակցությունների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Մակրոնը նոր վարչապետ նշանակելուց առաջ հանդիպել է կուսակցությունների ղեկավարների հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 10-ի երեկոյան կնշանակի երկու տարվա ընթացքում վեցերորդ վարչապետին՝ փորձելով դուրս բերել երկիրը քաղաքական փակուղուց և կանխել ևս մեկ արտահերթ ընտրություններ: Վարչապետի նշանակումից առաջ Մակրոնը երկրի բոլոր հիմնական կուսակցությունների առաջնորդներին հրավիրել է Ելիսեյան պալատ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24-ը։

Նախագահական պալատում Մակրոնի հետ հանդիպմանը պետք է մասնակցեն բոլոր կուսակցությունները, բացի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» և ծայրահեղ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցություններից։ 

Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց ընդամենը երեք շաբաթ անց՝ դառնալով Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ 

Մակրոնի խնդրանքով՝ Լեկոռնյուն բանակցություններ է անցկացրել քաղաքական առաջնորդների հետ, որից հետո հայտարարել է, որ մինչև տարեվերջ 2026 թվականի բյուջեն հաստատելու հույսեր կան։ Բացի այդ, պատգամավորների մեծ մասը դեմ է արտահայտվել խորհրդարանի լուծարմանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում