Ճապոնիան սակրավորներ կուղարկի Լիտվա՝ ուկրաինացի զինվորականների հետ վարժանքների համար

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան պլանավորում է երկու սակրավոր մասնագետների ուղարկել Լիտվա, որտեղ նրանք կմասնակցեն ուկրաինացի զինվորականների համար վարժանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիին։

«Դա շատ կարևոր նախաձեռնություն է, որն ուղղված է Ուկրաինայի ժողովրդի հումանիտար դրության բարելավմանը», - ասել է նա։ 

Ճապոնացի մասնագետները կլինեն սակրավորների միջազգային խմբի կազմում, որոնք նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ը կանցկացնեն ուկրաինացի զինվորականների վարժանքներ։ Հոկտեմբերի վերջին Տոկիոյում կկայանա Ուկրաինայում ականազերծման թեմայի շուրջ միջազգային խորհրդաժողով։

Ճապոնիայի իշխանությունները նախկինում արդեն օգնություն են ցույց տվել Ուկրաինային ականների վնասազերծման բնագավառում։ Ուկրաինական կողմին են փոխանցվել չորս ALIS կայանքներ, որոնք թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հայտնաբերել ականները, ինչպես նաև 50 մետաղական դետեկտորներ:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին