Տնտեսություն

Թեհրանն ու Մոսկվան քննարկել են փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում համագործակցության ընդլայնումը

1 րոպեի ընթերցում

Թեհրանն ու Մոսկվան քննարկել են փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում համագործակցության ընդլայնումը

Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարել փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակությունը  ժամանել է Թեհրան։

Կողմերը բանակցություններ են վարել փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում, ինչպես նաև «Հորմոզ» ատոմակայանի նախագծի և 1250 մեգավատ հզորությամբ էներգաբլոկների ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ կայացած քննարկումներում շեշտը դրվել է համատեղ նախագծերի արագացման վրա: Նշվել է, որ շուտով սպասվում է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այց Իրան՝Բուշերի 2-րդ և 3-րդ էներգաբլոկների հարցով: 

Սեպտեմբերի սկզբին Էսլամին և Լիխաչովը քննարկել են խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության հեռանկարներն ու օրակարգերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում