Միացյալ Նահանգներ

Ուկրաինական պատվիրակությունը կայցելի ԱՄՆ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինական պատվիրակությունը կայցելի ԱՄՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի գլխավորությամբ ուկրաինական պատվիրակությունը, որի կազմի մեջ կմտնեն նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը, հաջորդ շաբաթվա սկզբին կմեկնի ԱՄՆ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:

«ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շարունակվում է։ Վարչապետ Սվիրիդենկոյի գլխավորած թիմը՝ աշխատակազմի ղեկավար Երմակի և պատժամիջոցների քաղաքականության հարցերով իմ հանձնակատար Վլասյուկի հետ միասին, հաջորդ շաբաթվա սկզբին կլինի ԱՄՆ-ում», - ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ քննարկման հիմնական թեմաները կլինեն հակաօդային պաշտպանությունը, էներգետիկան և «բանակցային ուղին»։

Երմակը սեպտեմբերի 29-ին հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է մի շարք համաձայնագրեր ստորագրել ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ Կիևին ամերիկյան զենք մատակարարելու, ազատ առևտրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Reuters գործակալությունն ավելի վաղ հաղորդել է, որ Զելենսկին հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի շուրջ գործարքի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկը ենթադրում է հինգ տարվա ընթացքում 50 միլիարդ դոլարի արտադրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում