Կառավարությունը 1 մլրդ 582 մլն դրամ կտրամադրի մարզերի 26 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

1 րոպեի ընթերցում

2025 թվականի պետական բյուջեից մարզպետների աշխատակազմերին կտրամադրվի 1 միլիարդ 582 միլիոն 206 հազար դրամ՝ 24 համայնքներում իրականացվող 26 ծրագրերի համաֆինանսավորման համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր սուբվենցիոն ծրագրերի փաթեթը։ 

«Բաշխվածությունը հետևյալն է․ Արագածոտնի մարզում՝ 2 ծրագիր (153.7 մլն դրամ), Արարատում՝ 2 ծրագիր (210.9 մլն դրամ), Արմավիրում՝ 6 ծրագիր (199.6 մլն դրամ), Գեղարքունիքում՝ 3 ծրագիր (125.9 մլն դրամ), Լոռում՝ 2 ծրագիր (192.8 մլն դրամ), Կոտայքում՝ 1 ծրագիր (25 մլն դրամ), Շիրակում՝ 2 ծրագիր (158.5 մլն դրամ), Սյունիքում՝ 2 ծրագիր (186 մլն դրամ), Վայոց Ձորում՝ 4 ծրագիր (263.8 մլն դրամ) և Տավուշում՝ 2 ծրագիր (66 մլն դրամ)»,- ասաց նա։ 

Նրա խոսքով՝ սույն որոշման ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 14.9 միլիարդ դրամ։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան