ԱՍՀՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական պաշտպանությունն ապահովելու հարցում. Նվեր Կոստանյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանն անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքյսա Գրիգորյանի գրառմանը, որում վերջինս պնդել էր, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քաոս է, քանի որ ավելի քան 1 ամիս չի լուծվում Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ծրագրի հետ կապված խնդիրը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Արձագանքելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակմանը՝ հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.

Նախ և առաջ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որևէ «քաոսային» իրավիճակ չկա. բնականոն կերպով շարունակվում են իրականացվել Կառավարության կողմից հաստատված բոլոր ծրագրերը: Նորանշանակ նախարարի պաշտոնավարման առաջին իսկ օրերից ընթանում է Նախարարության ներքին կառուցվածքի, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և գործառույթների արդյունավետության բարձրացման աշխատանք, որի նպատակն է բարելավել քաղաքացիների սպասարկման որակը:

Օգտատիրոջ կողմից բարձրացված հարցը վերաբերում է Ղարաբաղից տեղահանված անձանց մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքով ապահովման ծրագրին, ինչի առնչությամբ շահառու անձին և հարցով նախարարություն դիմած անձին տրվել է պատշաճ տեղեկատվություն` թե´ Նախարարության համապատասխան ստորաբաժանման, թե´ Միասնական սոցիալական ծառայության կողմից: Ավելին` շահառու անձը հրավիրվել է Միասնական սոցիալական ծառայություն, որտեղ վերջինիս տրվել է պատշաճ խորհրդատվություն` իրեն հետաքրքրող հարցերի շուրջ: 

Տեղեկացնեմ  նաև, որ բարձրացված հարցը կրում է տեխնիկական բնույթ և պայմանավորված է ծրագրի ֆինանսական հոսքերի վերաբաշխման անհրաժեշտությամբ, ինչն էլ կիրականացվի Կառավարության այսօրվա նիստի ընթացքում: 

Միաժամանակ, ցավով եմ արձանագրում, որ նման հարցադրումները երբեմն ներկայացվում են ոչ թե խնդիրն օպերատիվ լուծելու նպատակով, այլ շատ հաճախ քաղաքական աղմուկ բարձրացնելու հստակ միտումով, ինչին և ականատես եղանք։

Նախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական պաշտպանությունն ապահովելու և զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու հարցում»։

Հայերեն

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել