Քաղաքականություն

Սիրիան հայտարարել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու վճռականության մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիան հայտարարել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու վճռականության մասին

Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շիբանին հայտարարել է, որ Դամասկոսը վճռական է տրամադրված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու հարցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Սիրիայի ԱԳ նախարարի հայտարարությունն՝ արված Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Սիրիայի իշխանությունները վճռական են միջազգային հանրության աջակցությամբ պայքարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ»,- ընդգծել է Սիրիայի ԱԳ նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում