Հայտարարություն ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնողների մրցույթի մասին (Գեղարքունիքի Գավառի տարածաշրջան)

4 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ հետևյալ ավտոբուսային երթուղիների համար․

Ց Ա Ն Կ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ՝ N 2 ձևի:

2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):

3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:

5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:

6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):

7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:

Փաթեթների բացման oրը, ժամը և վայրը՝ 2025 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 12։00 հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Մրցույթի անցկացման oրը, ժամը և վայրը՝ 2025 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը՝ 14։00, գ․ Վերին Պտղնի, Երևան-Սևան ավտոմայրուղի, 2/14 շենք։

Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը՝ հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի նոյեմբերի 17-ին 17։00 հետևյալ հասցեով՝ ք Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Հեռախոuահամարը՝ լրացուցիչ տեղեկություն uտանալու համար՝ 010 511 356։

*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:

 

Էլեկտրոնային փոստի հասցեն՝ mtai.secretariat@gmail.com  

Երթուղիների չվացուցակները ներկայացված են հետևյալ հղումով՝ https://www.mtad.am/pages/timetables?file=panel7151 

Մրցույթին ներկայացվող ավտոբուսների ընդհանուր թվի առնվազն 10%-ը պետք է հարմարեցված լինի հաշմանդամների (տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց) նստեցման և իջեցման համար։

Մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) պահանջների համաձայն։

Հայտ-պարտավորագրով մասնակցելու դեպքում Կարգի 22․1 կետի պահանջներին համապատասխան մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ստորև նշված հաշվեհամարին մինչև 2025 թվականի նոյեմբեր 23-ը ժամը 12։00 փոխանցեն սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 2.5 տոկոսին համարժեք գումար՝

Հ/Հ 900008000730

Հայերեն