Հայտարարություններ

Աբովյան համայնքը հայտարարում է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ

2 րոպեի ընթերցում

Աբովյան համայնքը հայտարարում է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Աբովյան համայնքը հայտարարում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ:

Մրցույթը կկայանա  2026 թվականի դեկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ  1, 2-րդ հարկ):

1. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար՝ նաև  հիմնադիր փաստաթղթեր։

2. Մասնակցության վճարը սահմանված է 14 000 դրամ:

3. Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը վճարվում է մրցույթի անցկացման օրը։

4. Մրցույթի մեկ քայլի չափը սահմանված է լոտի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

5. Լոտի  նկատմամբ սահմանափակումներ չկան:   

6. Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար:

7. Մրցույթը կանցկացվի «Աբովյան  համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրման կանոնակարգի» համաձայն։

8. Մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև գույքի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ.044 536 412)։

9. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև  2026 թվականի դեկտեմբերի 9-ը ժամը 11:00-ն ներառյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում