Իրանում Հայաստանի դեսպանը մասնակցել է ականավոր իրանահայերին նվիրված միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հոկտեմբերի 7-ին մասնակցել է Իրանագիտության հիմնադրամի կողմից կազմակերպված ականավոր իրանահայերին նվիրված միջոցառմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանահայ և իրանցի հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ: 

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Իրանահայ ջրանկարիչները» գրքի շնորհանդեսը: 

«Երբ անդրադառնում ենք Իրանի կյանքի տարբեր բնագավառներում հայերի դերին ու նշանակությանը, չենք կարող անտեսել մի կարևոր փաստ. այն միջավայրը, որտեղ նրանք ապրել են, այն պայմանները, որ դարձել են ինքնադրսևորման ու հաջողության հնարավորությունը: Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից երախտագիտությանս խոսքը հղել բարեկամ Իրանին և նրա եղբայրական ժողովրդին՝ բոլոր ժամանակներում հայ մարդու, նրա գործունեության ու ստեղծած արժեքի հանդեպ հոգատար վերաբերմունքի և հարգանքի համար: Ասվածի  վկայությունն են Իրանում գործող և հատուկ կարգավիճակ ունեցող հայկական մշակութային-կրոնական կոթողները, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ամրագրված եկեղեցիները, որոնց մասին խոսելիս մենք միշտ հպարտանում ենք»,- իր ելույթում նշել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը։ 

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև իրանական կողմի բարձր վերաբերմունքը հայկական կրթական, մշակութային և մարզական հաստատությունների նկատմամբ։ 

«Այս ամենը այն ամուր հիմքերն են, որոնք հայ և իրանցի ժողովուրդներին թույլ են տալիս աշխարհին ներկայանալ որպես քրիստոնեության և իսլամի խաղաղ համակեցության ու երկխոսության փայլուն օրինակ»,- շեշտել է դեսպան Հակոբյանը:

Հայերեն

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում