Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն անընդունելի է համարել Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու առաջարկությունը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն՝ խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինը, անընդունելի է համարել ձախակողմյան ընդդիմության առաջարկությունը հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Le Figaro թերթը։

Պարբերականի տվյալներով՝ բյուրոյի նիստի մասնակիցներն արձանագրել են հիմքերի բացակայությունը՝ քննարկման ընդունելու Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու պահանջը, որը ներկայացրել է 104 պատգամավորի ստորագրություն հավաքած  ձախակողմյան «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունը։ 

Ֆրանսիայի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը նրա կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում նախատեսում է Սահմանադրության 68-րդ հոդվածը։ Իմփիչմենթի նախաձեռնողները պետք է առաջին փուլում հավաքեն 58 պատգամավորի (ստորին պալատի կազմի մեկ տասներորդի) ստորագրությունները։ Պալատի բյուրոն պետք է դրանից հետո որոշի, թե բանաձևի նախագիծը կարող է արդյոք ընդունվել քննարկման:

Այնուհետև նախագծին պետք է հավանություն տա պրոֆիլային հանձնաժողովը։ Հավանություն ստանալու համար բանաձևի օգտին  պետք է կողմ քվեարկի Ազգային ժողովի պատգամավորների երկու երրորդը։ Այնուհետև օրինագիծը ներկայացվում է Սենատ (խորհրդարանի վերին պալատ): Եթե երկու պալատներն էլ հաստատեն փաստաթուղթը, պատգամավորներն ու սենատորները պետք է հավաքվեն համատեղ նիստի: Իմփիչմենթի համար անհրաժեշտ է, որ բանաձևին հավանություն տա երկու պալատների 925 անդամներից առնվազն 617-ը։

«Անկոտրում Ֆրանսիան» նման առաջարկություն էր ներկայացրել դեռևս անցյալ տարի: Ու թեև առաջարկությունն ստացել էր Ազգային ժողովի բյուրոյի հավանությունը, այն հետագայում մերժվել էր օրենսդրական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի քննարկման ժամանակ, որտեղ բոլոր խմբակցությունների ղեկավարները, բացառությամբ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիայի և աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության, դեմ էին հանես եկել նախաձեռնությունը խորհրդարանի ստորին պալատում քվեարկության դնելուն:

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորացել է վարչապետ Լեկոռնյուի հրաժարականից հետո։ Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջել է, որ կա՛մ նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից, կա՛մ խորհրդարանի ցրվի, և նոր ընտրություններ անցկացվեն։  

Աշխարհ

Ֆրանսիայի հեռացող վարչապետը հայտարարել է մինչև տարեվերջ բյուջեի հաստատման հեռանկարների մասին

Հայերեն Русский

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք. ՊՆ-ն հերքել է լուրերը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

«Վարչաֆեստ 2026»-ի հաղթողներին կորոշեն ժյուրիի ու ներկա հանդիսատեսի քվեարկությամբ

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները