Շախմատի տղամարդկանց թիմը ԵԱ-ում ոչ-ոքի է ավարտել մրցախաղը Չեխիայի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները վրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ:

Բոլոր չորս խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Խաղում էին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը։

Կանանց հավաքականը այսօր մրցեց Լեհաստանի թիմի հետ, և հանդիպումն ավարտվեց Լեհաստանի օգտին՝ 3:1 հաշվով:

Հայերեն Русский