Մակրոնի կուսակցությունը նրա հրաժարականի կոչերն «անիմաստ» է անվանել

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում հնչող բազմաթիվ կոչերը, որ նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հրաժարական տա երկիրը քաղաքական փակուղուց դուրս բերելու համար, «անիմաստ են» և միայն կթուլացնեն Ֆրանսիայի ինստիտուտները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը։ 

«Հանրապետության նախագահի հրաժարականի կոչերն անիմաստ են։ Նա ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, և նրա լեգիտիմությունը չի կարելի կասկածի տակ դնել։ Սա կթուլացնի մեր ինստիտուտները և ոչ մի կերպ չի լուծի խորհրդարանական ճգնաժամը», - նշված է X-ում կուսակցության հրապարակած գրառման մեջ։

France24 պարբերականը նշում է, որ կուսակցության այս արձագանքից առաջ Մակրոնի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել էր, որ նա արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպի։

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորացել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի հրաժարականից հետո։ Նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 6-ին՝ կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց: Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում: 

Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևեց ընդամենը 26 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Լեկոռնյուն Ֆրանսիայի արդեն հինգերորդ վարչապետն էր: 

Աշխարհ

Լեկոռնյուի հրաժարականից հետո Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է Մակրոնի հրաժարականը

Հայերեն Русский

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք. ՊՆ-ն հերքել է լուրերը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

«Վարչաֆեստ 2026»-ի հաղթողներին կորոշեն ժյուրիի ու ներկա հանդիսատեսի քվեարկությամբ

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները