«Բացահայտիր Հայաստանը երկնքից». հոկտեմբերի 10-ին մեկնարկում է օդագնացության միջազգային փառատոնը

3 րոպեի ընթերցում

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության մեկնարկն այս տարի առավել գունեղ կլինի։ Հոկտեմբերի 10-ին Երևանի Էրեբունի ամրոցի հարակից տարածքում կմեկնարկի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, որը կազմակերպում է «Սքայբոլ» ընկերությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Սքայբոլ» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը նշեց, որ հանդես են գալիս հագեցած ծրագրով։ 

«Յուրահատուկ տոն է սպասվում երևանցիների ու հյուրերի համար։ Այս տարիների ընթացքում այն դարձել է ամենագունեղ ու սպասված միջոցառումներից մեկը։ Այս տարի 20 օդապարիկ բարձրանալու է երկինք։ Մեր քաղաքացիներն ու հյուրերը հնարավորություն ունեն նախապես ձեռք բերել տոմսեր ու մասնակցել թռիչքներին։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ չեն ներգրավվելու թռիչքներին, խորհուրդ կտամ գալ օդապարիկների թռչելու մեկնարկային կետեր և վայելել այդ գունեղ տեսարանը»,-ասաց Նաիրի Բարսեղյանը։ 

Այս տարի փառատոնի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է։ Օդագնացության միջազգային փառատոնին մասնակցելու են ԱՄԷ-ից, Անգլիայից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Հայաստանից: Օդագնացության միջազգային փառատոնը կտևի մինչև  հոկտեմբերի 15-ը։ Ընդհանուր առմամբ նախատեսված է 11 թռիչք Երևանից, Գառնիից, Ապարանից։  

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ սա բացառիկ միջոցառում է՝ ներկայացնելու Հայաստանի արկածային զբոսաշրջության հնարավորությունները։

«Մեկ հարկի տակ հյուրընկալում ենք բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք գալիս են ինչպես որպես մասնակից, այնպես էլ պարզապես այս գեղեցիկ միջոցառումը տեսնելու։ Այս կարևոր միջոցառումն իր ուրույն տեղն է գրավել հայաստանյան փառատոնային ցանկում։ Շատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից, որոնք հետաքրքրված են հենց այս փառատոնով»,-ասաց Դիանա Կարապետյանը։  

Թռիչքների ընթացքում կանցկացվեն նաև մարզական մրցումներ։ Օդաչուները առաջադրանքներ են ստանալու ու հավաքելու են միավորներ։ Հոկտեմբերի 15-ի փակման միջոցառմանը հաղթողները կստանան մրցանակներ։ 

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները