Սպորտ

Շախմատի կանանց ընտրանին երկրորդ հաղթանակը տոնեց ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց ընտրանին երկրորդ հաղթանակը տոնեց ԵԱ-ում

Վրացական Բաթում քաղաքում ընթացքի մեջ է շախմատի կանանց և տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:

Առաջնության 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2:5-1:5 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Խորվաթիայի հավաքականի հետ:

Բոլոր չորս խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով՝ Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան և Արամ Հակոբյան։

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում