Լեկոռնյուի հրաժարականից հետո Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է Մակրոնի հրաժարականը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ընդդիմության ներկայացուցիչները պահանջել են, որ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից այն բանից հետո, երբ վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական է տվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Սեբաստիան Լեկոռնյուի հրաժարականից հետո մենք կոչ ենք անում անհապաղ քննարկել 104 պատգամավորների առաջարկն Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին», - X-ում իր ելույթի տեսանյութերն է տարածել «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան Լյուկ Մելանշոնը: 

Քաղաքական գործիչը նաև Մակրոնին մեղադրել է երկրում քաղաքական քաոս ստեղծելու համար։

«Էմանուել Մակրոնը պետք է հրաժարական տա կամ հեռանա խորհրդարանի քվեարկությունից հետո», - հայտարարել է նա։ 

«Անկոտրում Ֆրանսիա»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդ Պանոն իր հերթին հիշեցրել է, որ երկրում մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում երեք վարչապետ է փոխվել: 

«Հետհաշվարկն սկսվել է: Մակրոնը պետք է հեռանա», - X-ում գրել է նա: 

Նման կոչերով հանդես են եկել նաև «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունից այլ խորհրդարանականներ:

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական է տվել հոկտեմբերի 6-ին՝ կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց: Նա քննադատել է քաղաքական կուսակցություններին փոխզիջումների գնալու պատրաստ չլինելու համար:

Վարչապետի անսպասելի և աննախադեպ հրաժարականն ավելի է խորացրել Ֆրանսիայում տիրող քաղաքական ճգնաժամը: Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում:

Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևեց ընդամենը 26 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Լեկոռնյուն Ֆրանսիայի արդեն հինգերորդ վարչապետն էր:

Նրանից առաջ կառավարության ղեկավարի պաշտոնում լինելու ամենակարճ տևողության ռեկորդը պատկանում էր Միշել Բառնիեին, որը հրաժարական էր տվել 2024 թ. դեկտեմբերին՝ նշանակումից երեք ամիս անց:

Հայերեն Français Русский

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման հարցերը

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

Firebird-ը Dell Technologies-ի հետ ընդլայնում է իր ԱԲ ենթակառուցվածքը Հայաստանում